Autonews.am - Ավտոլուրեր

collapse
Home / էլեկտրոմոբիլ / 2027-ին Volvo-ն հանրությանը կներկայացնի առավել հասանելի էլեկտրական ամենագնաց

2027-ին Volvo-ն հանրությանը կներկայացնի առավել հասանելի էլեկտրական ամենագնաց

2026-10-30  Autonews

Շվեդական ավտոարտադրող Volvo-ն պլանավորում է 2027 թվականին թողարկել նոր էլեկտրական SUV, որը կողմնորոշված կլինի դեպի եվրոպական շուկայի առավել մատչելի տարբերակը:

Սպասվող նորույթի սկզբնական արժեքը կարող է չգերազանցել 50 հազար դոլարի շեմը: Թեև ընկերության կողմից մեքենայի տեխնիկական պարամետրերն ու պաշտոնական անվանումը դեռևս չեն հայտարարվել, ենթադրվում է, որ այն կստանա EX50 ինդեքսը: Ըստ կանխատեսումների՝ այս մոդելն իր չափսերով (բարձրությամբ և երկարությամբ) կգերազանցի ներկայումս վաճառվող EX40-ին:

Ամերիկյան շուկայում այս ավտոմեքենան հնարավոր է փոխարինի Volvo-ի կոմպակտ էլեկտրական ամենագնաց EX30-ին: Ընկերության ԱՄՆ-ի ստորաբաժանման ղեկավարության փոխանցմամբ՝ դրա գինը մոտ կլինի այն 35 հազար դոլարին, որն ավելի վերապահված էր EX30 մոդելին: Ընդհանուր առմամբ, մինչև 2030 թվականի ավարտը Volvo-ն մտադիր է թողարկել 13 նոր մոդել` դրանք հատուկ ադապտացնելով Հյուսիսային Ամերիկայի, Եվրոպայի և Չինաստանի սպառողների պահանջներին:


Share: